Այսօր Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում։
Արցախի կորստից հետո Կամերային նվագախմբի երաժիշտների մի մասը համախմբվել է հարգարժան, տաղանդավոր ու աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի եւ Նարեկ Հախնազարյանի առաջնորդությամբ ու ՀԲԸՄ աջակցությամբ, ինչպես 2004 թ.-ին Ստեփանակերտում …
Եվ ահա Արցախ կամերային նվագախումբը Կամերային երաժշտության տան հրաշալի բեմում է ու Մոցարտ, Չայկովսկի, Կոմիտաս ու Ասլամազյան է նվագում ընտրագույն թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանի գեղարվեստական ղեկավարությամբ ու դիրիժորությամբ։
Շնորհավորանքներս …
Չգիտեմ դահլիճում արվեստասեր, արվեստագետ, արցախցի երբեմնի պետական պաշտոն զբաղեցնող ու քաղաքական գործիչներն ինչպես, նվաստս շատ հուզված էր, դասական գոհարների հնչյունների ներքո Արցախի սաղարթախիտ անտառների փարթամ կանաչն էր, Թարթառ գետը, Վաղուհասի դիրքերը …
Առայժմ այսքանը, հաջորդիվ կլինի նաև ավելի մանրամասն ու որակյալ լուսանկարներով ․․․


Բաց մի թողեք
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը
Դավիթ Մուրադյանի հիշատակին․ մի դրվագ, որ դարձավ հիշողություն…
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը