Ֆրանսիայում հայտարարել են 73-ամյա Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարության նոր կազմը․ այն բարձրաձայնել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։
Ավելի վաղ վարչապետ Միշել Բարնիեն ու իր նախարարական կազմը հրաժարական են տվել ընդդիմության անվստահության քվեի հետևանքով։ Վերջիններս աշխատել են ընդամենը 90 օր։ Նոր վարչապետ է նշանակվել Բայրուն։
Որոշ առանցքային նախարարներ իրենց պաշտոնները պահպանել են։ Նրանց թվում են նախագահ Մակրոնի մերձավոր ԱԳ և պաշտպանության նախարարներ Ժան-Նոել Բարրոն և Սեբաստիան Լեկորնյուն, ինչպես նաև Եվրոպայի հարցերով նախարար-պատվիրակ Բենջամեն Ադդադը։
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար է դարձել Էրիկ Լոմբարը։ ՆԳՆ նախկին ղեկավար Ժերալդ Դարմանենը դարձել է արդարադատության նախարար։
Բաց մի թողեք
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Մերկելի համար ով է Գերմանիայի կանցլերի նախընտրելի թեկնածուն․ Լուսանկար
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից