Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։
«Հրապարակը» գրում է․ Չնայած ՔՊ-ականները մերժել են հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն ԱԺ կանոնակարգով՝ իրավունքի ուժով, այն համարվում է ստեղծված, պարզապես կազմը չի ձեւավորվել։
ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել այդ հանձնաժողովը եւ սեփական թիմով նիստեր գումարել` պատկան գերատեսչություններից պատասխանատուներ հրավիրել, փորձել լուծում տալ արցախցիների խնդիրներին։
Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։
Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է