ԽՈՅ – Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու կարևոր նորություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք որոշ գործեր ու կենտրոնանաք այլ բաների վրա: Հրաշալի գաղափարներ կունենաք, և դուք չեք ուզենա դրանց իրագործումը հետաձգել: Առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք. օգնականներ ու համախոհներ ավելի ուշ կհայտնվեն:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև ոչ մեծ գնումների համար:
ՑՈՒԼ – Օրվա սկզբին դուք վաղուց ուշադրություն պահանջող որոշ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք, գլուխ կհանեք գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ինչ-որ մեկն այն առաջարկի, մի մերժեք. այդպես դուք ժամանակ կխնայեք ու կկարողանաք արագ շատ ավելի հետաքրքիր բանի անցնել:
Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից. նման հնարավորություն կունենաք: Կուրախացնի ընկերների հետ հանդիպումը, ռոմանտիկ ժամադրությունն էլ լավ կանցնի: Իսկ ահա խանութներով շրջելը ցանկալի չէ. վտանգ կա՝ գումարը լրիվ անպիտան իրերի վրա վատնեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ – Զգույշ եղեք: Լավագույն օրը չի լինելու լուրջ որոշումներ ընդունելու համար: Ձեզ համար դժվար կլինի առաջնահերթությունները որոշելը, հասկանալը, թե ինչի վրա պիտի առաջին հերթին ուշադրություն դարձնել: Կարևոր գործով զբաղվելու միտք ունեցող Երկվորյակները պիտի համախոհներին ուշադիր ընտրեն: Աջակցություն առաջարկող ոչ բոլորի վրա կարելի է հույս դնել:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Դուք մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ լեզու չեք գտել, իսկ ամենամտերիմներին կես խոսքից կհասկանաք: Սիրահարված Երկվորյակներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:
ԽԵՑԳԵՏԻՆ – Այս բավական լավ օրը էլ ավելի հաջող կդառնա, եթե չշտապեք ու ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Զգույշ գործեք, հույս դրեք սեփական ուժերի վրա ու մի մոռացեք նույնիսկ ամենահուսալի աղբյուրներից ստացված ինֆորմացիան ստուգելու մասին:
Օրվա առաջին կեսը գործերով ու իրադարձություններով լի է լինելու, երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կհամաձայնեն ձեր խնդրանքներին: Կարող եք պիտանի գնումներ անել. դուք անսխալ կընտրեք անհրաժեշտ իրերը:
ԱՌՅՈՒԾ – Հրաշալի օր է շփումների համար. հավանական են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Եթե ձեզ ինչ-որ միջոցառման հրավիրեն, մի մերժեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, պիտանի բաներ կիմանաք, կկարողանաք շփվել այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները նման են ձերին: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Առյուծներ կկարողանան ձեռք բերել հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:
Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Չի բացառվում շտապ առաջադրանքներ հայտնվեն, ու դրանց լուծման համար ստիպված լինեք մնացած ամեն ինչ հետաձգել: Նման իրավիճակներում կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելը:
ԿՈՒՅՍ – Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց դրանց պատճառով շատ մի անհանգստացեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք լավ փոփոխություններ կնկատեք: Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք կապված կլինեն աշխատանքի, թե անձնական գործերի հետ:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Գործերի վրա կենտրոնացած Կույսերը կկարողանան հասնել մի արդյունքի, որին վաղուց էին ձգտում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:
ԿՇԵՌՔ – Օրվա սկիզբը կարող է անհանգիստ թվալ, բայց լուրջ խնդիրներ այդ հատվածում հազիվ թե առաջանան: Աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից, չտրվել շուրջը իշխող հուզումներին: Հանգիստ զբաղվեք ձեր գործերով. դա էլ բավարար կլինի հաջողության հասնելու համար:
Ավելի ուշ հին գաղափարներն իրագործելու հնարավորություն կունենաք: Դրանում կուզենան օգնել և՛ հին, և՛ նոր ծանոթները: Աստղերը նույնպես ձեր կողմից կլինեն, ուստի ամեն ինչ շատ հաջող կդասավորվի, մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:
ԿԱՐԻՃ – Անպայման ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ինչ-որ մեկին դրանք իրականությունից հեռու, ֆանտաստիկ կթվան, բայց դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը, չնայած՝ ոչ միանգամից: Այս հատվածը բարենպաստ կլինի աշխատանքային առաջադրանքները և գումարի, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:
Օրվա երկրորդ կեսը շատ Կարիճների կուրախացնի հաճելի անակնկալներով: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ աշխարհիկ միջոցառման այցելելու համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ – Եկել է ապագայի մասին մտածելու ժամանակը: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, դրանք համախոհների և ընկերների հետ քննարկելու համար: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ եկել է նոր նպատակներ դնելու ժամանակը, մյուսները կստանձնեն այն, ինչին երկար ժամանակ չէին համարձակվում անցնել: Հեռվից ստացած լուրերը ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական բան է թվացել:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ տարաձայնություններ ունեիք, այսօր կարող եք դրանք անցյալում թողնել, հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ – Օրվա սկզբին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Դրանց մեծ մասը կապված կլինի աշխատանքի հետ: Համբերությամբ զինվեք. ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ձեր ճշմարտացիությունն ապացուցելու համար: Բացի այդ, կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, չմտածված արտահայտություններից ու արարքներից խուսափելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շատ շուտով կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:
Օրվա երկրորդ կեսը անհանգիստ, բայց հետաքրքիր կլինի: Այն կարող է անսովոր իրադարձություններ բերել, որոնք երկար կհիշվեն: Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ:
ՋՐՀՈՍ – Կարևոր զրույցների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսը դրանց համար հազիվ թե հարմար լինի. դժվար կլինի ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը: Որոշ Ջրհոսներ նաև չափազանց բռնկուն կլինեն, ինչի պատճառով հազիվ թե հաջողվի հանգիստ քննարկել լուրջ հարցերը: Կարող եք գնումներ անել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ դժվարություններ չեն առաջանա:
Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում առաջ չեք հասկացել: Ե՛վ աշխատանքային, և՛ ընտանեկան տարաձայնություններն անցյալում կմնան:
ՁԿՆԵՐ – Հարմար օր է գործնական զրույցների, աշխատանքային ծրագրերը քննարկելու համար: Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերի սրտով կլինեն. եթե ինչ-որ մեկին խնդրանքով դիմեք, հազիվ թե մերժում ստանաք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Հնարավոր են բոլորի համար կարևոր լավ նորություններ: Չի բացառվում ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ միասին իրագործել: Որոշ Ձկներ հին ծանոթներից հրաշալի խորհուրդներ կստանան:

Բաց մի թողեք
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել