Դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներով հանդես կգա Չինաստանում։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։
Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։
«Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք շատ համերգասրահներում հնչելու են առաջին անգամ։
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են, ինչը կարևոր ցուցանիշ է մեր նվագախմբի համար»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական հյուր է Չինաստանում, և համերգները նպատակ ունեն հանրայնացնելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայ կոմպոզիտորական ու կատարողական արվեստն այդ երկրում։






Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ