Խոյ: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Խոյեր կձգտեն մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ:
Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի՛ վախեցեք շեղվել սովորական ուղուց:
Ցուլ: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրանեի համար:
Եթե այսօր որոշեք սննդակարգ պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին:
Երկվորյակ: Հնարավոր է՝ հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով: Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը:
Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին ճիշտ հետևություններ չանեք:
Խեցգետին: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ: Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են և ոչ ժամանակավրեպ: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե՛ սեփական և թե՛ բարեկամների բիզնեսում:
Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:
Առյուծ: Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի հետ կապված, այնպես էլ կոսմետիկ անծանոթ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով: Նույնիսկ փորձերը` կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ:
Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով:
Կույս: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ՝ որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություն կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չէ, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ։
Կշեռք: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ: Մյուս կողմից էլ` չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Կշեռքների համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա` դեպի լավը փոփոխությունների:
Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել:
Կարիճ: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին: Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը:
Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
Աղեղնավոր: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն:
Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:
Այծեղջյուր: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը: Հնարավոր են մանր կորուստներ։ Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ:
Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ:
Ջրհոս: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում` մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը: Շրջագայությունների, այդ թվում և՝ կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր` ուղևորության մյուս մասնակիցների հետ:
Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները:
Ձկներ: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից: Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Ձկներ որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու:
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը։
Բաց մի թողեք
«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»… մեկ տարի երկու ամիս անց․ Լուսանկարներ
Շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է խոշոր սկանդալով. ինչու է որակազրկվել Մագնուս Կառլսենը
Արագածոտնի մարզպետն անդրադարձել է թմրանյութ պահելու կասկածանքով իր օգնականին բերման ենթարկելուն