Սոչիի օդանավակայանում հանվել են քաղաքացիական օդանավերի ընդունման և բաց թողնման սահմանափակումները։ Հայտնել է «Ռոսավիացիան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 27-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ռուսական միանգամից մի քանի օդանավակայանների շահագործման վրա։ Սոչի-Երևան չվերթը ևս հետաձգվել էր Սոչիի օդանավակայանում։
Առավոտյան Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքների ընդունումն ու բաց թողումը։
Պատճառն անվտանգությունն է եղել պայմանավորված ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։
Երևանի ժամանակով ժամը 07:00-ից Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Դադարեցվել են նաև չվերթների մեկնումները և ընդունումը։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։
Այսօր ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել միանգամից ռուսական մի քանի օդանավակայանների աշխատանքում։
Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Լավ լուր Իրանից ու ԱՄՆ-ից՝ համաձայնության եկան
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին