02/01/2025

Փորձում են Արշակ Կարապետյանի քաղաքական կշիռը մեծացնել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ռուսաստանում իրավապահները ձերբակալել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, պաշտոնավարման ընթացքում հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Արշակ Կարապետյանին։

Վերջինիս ձերբակալման մասին տեղեկությունը տարածել էր ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը։

Մեր տեղեկությունների համաձայն` Կարապետյանին բերման են ենթարկել ոստիկանություն` ընդամենը նրա քաղաքական կշիռը մեծացնելու հույսով և շուտով ազատ կարձակեն։ Ռուս իրավապահները հաշվի չեն առել, որ 0-ն թվով բազմապատկելիս ստացվում է զրո։

Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։

Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մոսկվայում ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի ձերբակալությանը՝ գրելով. «Պատժում են Հայաստանում իշխանափոխության ծրագիրը տապալելու ու ֆինանսները փոշիացնելու համար, ու կփորձեն մեր վրա ծախել որպես «բարեկամական ու դաշնակցային քայլ»։ Ահա թե ինչու էր Կապիրկինը հանդիպում արդարադատության նախարարի, ԲԴԽ նախագահի հետ այդ ոլորտներում “համագործակցելու համար” … Փոքր ձկներին փուռն են տալիս, իսկ նրանց, խաղացրած տիկնիկավարներին Պուտինը Նոր տարի է շնորհավորել’ փորձելով հեռակա ապահովել “անձեռնամխելըություն։ Այ թե ինչ է լինում, երբ կամովի համաձայնում ես լինել նախկին նախագահների ու Կրեմլի տիկնիկը… Կամ ծախում են անգամ էժան գնով, կամ փողոցներն ընկած խելագարվում ու փչանում… Թերևս այս օպերայի մաս էր նաև Արցախի նախկին ղեկավարներին ծախելը…