«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականը ճանապարհին է դառնալու հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին։
– Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) տվյալներով՝ 2025 թվականը 2023 թվականից հետո կլինի պատմության մեջ երկրորդ ամենատաք տարին։
– Զեկույցում նաև ընդգծվում է, որ 2025 թվականի նոյեմբերը աշխարհում երրորդ ամենատաք նոյեմբերն էր՝ միջին ջերմաստիճանը կազմելով 14.02°C ինչը 0.65°C-ով բարձր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։
– Հատկապես տաք պայմաններ են դիտվել Հյուսիսային Կանադայում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, և ամիսը նշանավորվել է ծայրահեղ եղանակային իրադարձություններով, այդ թվում՝ Հարավ-արևելյան Ասիայիում ավերիչ արևադարձային ցիկլոններով և ջրհեղեղներով:






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»