Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում, նրանք պարել են իրար կողքի։
X սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որը մեկնաբանել է անձամբ Մասկը, որտեղ երեւում է, թե ինչպես է ձեռներեցը պարում Թրամփի հետ։ Օգտատերը տեսանյութը մակագրել է, որ հաջորդ չորս տարիները «անմոռանալի» են լինելու։
«Լավ ժամանակներն առջևում են», – պատասխանել է Մասկը:
Մեկ այլ տեսանյութ, որին արձագանքել է ձեռնարկատերը, ցույց է տալիս, որ Մեյ Մասկը՝ Մասկի մայրը, և ԱՄՆ նորընտիր նախագահ Մելանյա Թրամփի կինը նույնպես Մար-ա-Լագոյում են եղել։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար