Գերմանիայի արևելյան Սաքսոնիա դաշնային հողի Քեմնից քաղաքը հունվարի 1-ին դարձել է 2025 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք՝ սլովենական Նովա Գորիցայի և իտալական Գորիցիայի հետ միասին։
Ըստ dpa գործակալության՝ Քեմնիցում մշակութային միջոցառումների մեկնարկը նախատեսված է հունվարի 18-ին։ Այդ օրը այնտեղ սպասում են մոտ 80 հազար հյուրի։ Քաղաքի կենտրոնում տեղի կունենա հանդիսավոր բացում, որին կհաջորդեն արարողություններ քաղաքապետարանում և օպերային թատրոնում:
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում կիրականացվի 229 մշակութային ծրագիր, հայտնում է DW-ն։ Դրանց թվում՝ արվեստի և քանդակի արահետի ստեղծում, Էդվարդ Մունկի շոու, պարի, երաժշտության և արվեստի փառատոներ, եվրոպական արդյունաբերական քաղաքների վերափոխման և հանքարդյունաբերության մասին ցուցահանդեսներ, ամառային բացօթյա համերգներ Թատերական հրապարակում:
Ծրագրի մի մասը նվիրված է լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին։ Մարտի 5-ին տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված 1945 թվականին Քեմնիցի ռմբակոծության հիշատակին, երբ քաղաքի մի մասն ավերվեց դաշնակիցների ինքնաթիռների կողմից, ինչի հետևանքով զոհվեց մոտ 2100 մարդ: Մայիսի 8-ին նախատեսվում է «Եվրոպայի խաղաղության ղողանջներ» կոչվող զանգերով ակցիան։


Բաց մի թողեք
Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ