Պաշտպանության նախարարությունը տարին մեկնարկել է զինվորականների համար երկու մտահոգիչ որոշմամբ:
«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության հունվարի 7-ի որոշմամբ՝ զինվորականների համար նախատեսված անվճար տրանսպորտային միջոցները այսուհետ չեն գործելու:
Օրինակ՝ Էջմիածնի զորամասում աշխատող Երևանում բնակվող զինվորականի համար այլևս անվճար երթուղի չի լինելու: Նույնը վերաբերում է Պաշտպանության նախարարության և մնացյալ բոլոր զինվորական հաստատություններին: Բայց սա դեռ ամենը չէ:
Զինվորականները Հայաստանում մշտապես փոքրիկ արտոնություններ են ունեցել, օրինակ՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվել են անվճար: Վարորդին ցույց են տվել զինվորական գրքույկը, ինչից հետո անվճար երթևեկել են, սակայն այսօր հայտնի է դարձել, որ զինվորականները զրկվում են նաև այս արտոնությունից:
Տպավորություն է, թե օրվա իշխանություններն անում են ամեն հնարավոր բան զինվորականներին հիասթափեցնելու, բանակը լուծարելու համար: Մինչդեռ օրինակ՝ Ոստիկանությունում ճիշտ հակառակ պատկերն է: Աշխատավարձերն ու պարգևավճարները եռապատկվում են, արտոնություններն ընդլայնվում:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»