2024 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը: ԱԳՆ-ն ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում արվածը:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.
Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն
Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ
Սերբիայում դիվանագիտական գրասենյակ
Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.
Կիպրոսում
Հունգարիայում
Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
![]()

Բաց մի թողեք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ