«Մուրացան» մանկական ԲԿ–ում անչափահասի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, մեղադրանք է ներկայացվել մեկ անձի, ձերբակալվածներ չկան։
Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
2024 թ. դեկտեմբերի 21–ին անչափահասը 60 դեղահաբ կոլխիցին խմելու հետևանքով տեղափոխվել էր «Մուրացան» մանկական ԲԿ, որտեղ 3 օր անց մահացել էր:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Բաց մի թողեք
Լռության օրը քաղաքացիների վրա ազդում է, իշխանական իրավապահների վրա` ո՞չ
Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին. Լուսանկար
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է. Տեսանյութ, Լուսանկար