Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Փանոսյանը գրել է ու լուսանկարներ հրապարակել Կալիֆորնիայից․
Աղետի գոտուց
Այս պահին շարունակում ենք գտնվել հյուրանոցում։
Մենք լավ ենք, բայց հոգնած, լարված։ Հատկապես երեխաները։
Կրակը մեր թաղամասից նահանջել է, սակայն չի մարել։ Այն հոշոտում է ամեն ինչ, ամայացնում ու տարածվում այլ ուղղություններով։
Դեռ վերադառնալ չենք կարող, վտանգ դեռ կա, ինչպես նաև կա խիտ ծուխ ու մոխիր։ Ստիպված ենք սպասել։
CNN֊ն այս աղետը գլխագրել է` 《ԼԱ֊ի պատմության ամենաավերիչ հրդեհը։
CBS-ը հաղորդում է, որ այս պահին կա 5 զոհ, բոլորը Իթոնից (մեր թաղամասը)։ Ոչինչ չի նշվում զոհերի ինքնության մասին։
Los Angeles Times-ն էլ ասում է, թե կա ավելի, քան 2.000 այրված կառույց։
Փալիսադեսում այրվում է մոտ 15.000, իսկ Փասադենայում մոտ 10000 Հա տարածք։
Apnrws-ը հաղորդում է, որ արդեն տարհանված է 130.000 մարդ, մոտ 20 մլնանոց քաղաքի 0.65%։
Մոտ 450.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, որոշ տեղերում ավելի, քան 18 ժամ։
Հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի։
Քաղաքի գրեթե բոլոր դպրոցները փակ են։ Փակ են նաև հանրային նշանակության բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում` սննդի խանութներ։
Հաղորդվել է, որ հունվարի 9֊ին բոլոր դպրոցներն ու գրասենյակները փակ կլինեն։
Այս պահին կրակը զբաղեցնում է մոտ 110 կմ քառակուսի տարածք` չորս օջախով։
Կրակը մարելու գործում աշխատում է, ընդհանուր առմամբ, մոտ 7500 աշխատակից` հրշեջներ, ոստիկաններ, փրկարաներ, բժիշկներ…
Հրշեջներ ու փրկարարներ են ժամանել նաև մյուս նահանգներից` Օրեգոն, Արիզոնա, Վաշինգտոն և այլն, Կանադան նույնպես աջակցում է ԼԱ֊ի հրդեհի շիջմանը` ուղարկելով հրշեջ ուղղաթիռներ։
Այս գիշեր քամու ուժգնությունը կթուլան, հայտարարում է եղանակի կանխարգելման կենտրոնը։
Հավելեմ, որ կրակը ոչնչացրել է Սահակ֊Մեսրոպ հայկական դպրոցը, այրվում է Գեթթի թանգարանի շրջակա գոտին, կրակը ոչնչացնում է նաև Հոլիվուդի խորհրդանիշը` HOLLYWOOD-ը։
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ