Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է առժամանակ նախարարներին ու մարզպետներին «ձեռք չտալ»: Փոխարենն այժմ «նշանառության» տակ են որոշ փոխնախարարներ ու վարչությունների պետեր։ Խոսքը մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների մասին է, որոնց կանչել են աշխատակազմ ու հայտնել «բոթը», որ նրանք Ամանորի ու Սուրբծննդյան տոներից հետո ազատվելու են պաշտոններից:
Ի դեպ, կան խոսակցություններ, որ մի քանի դեպքերում հնարավոր է՝ քրեական վարույթներ նախաձեռնվեն։ Ըստ մեր աղբյուրի, այս ամենի մեջ ուրույն դեր ունեն հենց քպական նախարարները, որոնք իրենց ձախողումները բարդում են տեղակալների վրա։
Ըստ նախնական տեղեկությունների, փոփոխություններն առնչվելու են մասնավորաբար ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։
Բաց մի թողեք
Ես էլ տարիքով մարդ եմ, էդպես հատուկ չեմ ուշաթափվի տնօրենի պաշտոնի համար
ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. Լուսանկար
Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ