Ծնունդների թեման կինոոլորտում շարունակենք։
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, հրաշալի մարդ, անհատականություն, մտավորական, կինոռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Ոսկե Ծիրան հայաստանյան հեղինակավոր կինոփառատոնի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Հարություն Խաչատրյանի հոբելյանն է’ 70 ամյակը։
Շնորհավորանքներս, միշտ այդպես անմիջական, հարազատ ու առողջ լինեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Այստեղ ուզում եմ հիշել Հարություն Խաչատրյան կինոռեժիսորի Սահման ֆիլմը։ Այսօր շատ է խոսվում խաղաղության ձեւաթղթի մասին, սակայն հատկապես հայ – թուրքական հարաբերություններում մեծ դեր կարող է ունենալ մշակութային երկխոսությունը եւ ոչ միայն, իսկ այդ ոլորտում Սահմանն անգերազանցելի է ու խիստ ազդեցիկ։
Ովքեր չեն նայել ֆիլմը’ վայելեք անպայման ու կատարյալ լռության պայմաններում…







Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ