Հունվարի 10-ին՝ ժամը 08:59-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ`) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 5 մետր)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով ․․․
Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են. Լուսանկար
Երևանի Մյասնիկյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել. Լուսանկար