Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Իլհամ Ալիևի սպառնալիքներին, գրել է. «Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է. երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»:
«ՉԻ». Սաղ տոչնի է: Մենակ թե Փաշինյանը պետք է գրեր, որ սրանք ոչ թե Հայաստանի առաջարկներն են, այլ Ադրբեջանի: Ու որ այս պահանջները ստիպված է ընդունել, որովհետև կարող է պատերազմ սկսվի: Իսկ մեր իշխանությունները գերադասում են խաղաղություն ամեն գնով: Այդ թվում՝ պետականության կորստի:
Վերջում, որպես հետգրություն, մեր վարչապետը պետք է ավելացներ. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ կապիտուլացված չենք համարի»:
Բաց մի թողեք
ԱԺ ՔՊ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը այլ ընկերություններից գնում, ապա ավելի թանկ գնով վաճառում է թունաքիմիկատները
ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով
218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից