Հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Անի Մ․-ն և հայտնել, որ հունվարի 4-ին ժամը 17։00-ի սահմաններում «Ինստագրամ» կայքով մուտք է գործել «moneygram.am-bls.icu» հավելված, լրացրել է իր «Իդրամ» հավելվածի գաղտնաբառը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո՝ հունվարի 5-ին՝ ժամը 04։28-ից մինչև ժամը 06։20-ն ընկած ժամանակահատվածում, Անի Մ․-ն նկատել է, որ իր «Իդրամ» դրամապանակից «Մարիամ Գևորգյան» անվամբ օգտատիրոջ հաշվեհամարներին փոխանցվել է 2 մլն 979 հազար 170 դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ