Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Քաղաքապետը նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով:
«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:
Բաց մի թողեք
Մարտի 14-ի աստղագուշակ․ Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը․ Ձայնագրություն
«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. Լուսանկարներ