ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության դեմ՝ վիճարկելով մինչդատական ակտը։ Առաջին ատյանի քրեական դատարանը բողոքը վարույթ է ընդունել, փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը։
«Հրապարակը» գրում է․ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել էր դատախազություն: Աննա Վարդապետյանին ուղղված դիմումի մեջ փաստաբան Հակոբ Ճարոյանը գրել էր՝ հանձնարարեք հսկող դատախազին, որպեսզի նա իմ դիմումի հիման վրա արձանագրություն կազմի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին, եւ հանձնարարի քննիչին՝ նախաքննություն իրականացնել ու պարզել, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ, սակայն Դատախազությունում ջրել են գործը, ուղղորդել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմը, թե նրանք են քննում Աղազարյանի հետ կապված գործերը։
Բաց մի թողեք
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան
ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը
Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց