Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 11:27-ին: Պահեստում այրվել է անասնակեր (մոտ 100 հակ), և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ։
Բաց մի թողեք
Երևանում բեռնատարը բախվել է քարերին և հայտնվել կառուցվող շենքի հիմքի փոսում. Լուսանկար
Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Միջադեպ՝ ավտոբուսում, ուղևորները բռնության են ենթարկել վարորդին