13/02/2025

Սիլվա Կապուտիկյանի օրն է․ Իհարկե՝ տարաձայնություններ ունեինք, ընդամենը Նաիրի Զարյանի ով լինելու շուրջ․ Տեսանյութ

Այսօր բանաստեղծուհի, հասարակական – քաղաքական գործիչ Սիլվա Կապուտիկյանի օրն է։ Հիշում եմ մեր հանդիպումները, հարցազրույցները, զրույցները պարզապես, սիրով էր հյուրընկալում իր տանը, ուր ամեն բան պահպանվել է այնպես, ինչպես բանաստեղծուհու կենդանության օրոք էր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Իհարկե՝ տարաձայնություններ ունեինք, ընդամենը Նաիրի Զարյանի ով լինելու շուրջ, որ տարուց ավելի հրապարակային երկխոսություն էր իմ Ժամանակի Միտք թերթում, որի մշտական մասնակիցն էր Սիլվա Կապուտիկյանը, սակայն այնքան դեմոկրատ էր, որերբեք չչարացավ, սիրով ամեն անգամ մեկնաբանական հրապարակում էր պատրաստում, հրավիրում սուրճ, շոկոլադ ու կոնյակ վայելելու ․․․ նոր գրածը վերցնելու, հրապարակելու։
Հիշողություններից վերադառնանք բանաստեղծություններին․
***
Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել – վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ…
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
ՈՒ լույս մի գիշեր – արցունքը աչքին
Թողեց նա բյուրեղ դղյակն իր անգին
Եվ առած աստղանց զորքը անհամար,
Բռնեց տիեզերքի ճամփաներն անծայր
Որ գերի առնի Արև-սիրածին
ՈՒ խլի Երկրի գրկից հողածին…
…ՈՒ օրեր անցան, անցան տարիներ,
Ջահել լուսինը դարձավ ալեհեր,
Ոսկի մազերին ցուրտ ձմեռ իջավ
Դեմքը խորշոմեց, հայածքը շիջավ,
Բայծ մինչև օրս էլ անքուն ու աննինջ –
Առած աստղերի շքախումբը ջինջ –
Մերժված կնոջ խանդով մոլեգին –
Դեռ հետևում է նա արեգակին…
Եվ երբ հուսահատ նա այգեբացին –
Հավաքած աստղանց զորքերը կրկին –
Գնում է նորից սերն ին փնտրելու
Անամպ տիեզերքի ծայրերում հեռու, –
Ելնում է Արև-տղան ամրակամ
ՈՒ գրկում նորից Երկիր-աղջկան
Երկիր աղջկան, որ կյանք է անշեջ
Եվ հզոր հողի բույր ունի իր մեջ…
***

Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:
Նազով աղջիկ,
Թուխ մազերով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ,
Բուրիր բույրով քո անուշ,
Աշխարհ լցրու երազով աղջիկ: