«Ֆաշիստական պետություն» արտահայտությունը վիրավորանք էր համայն հայ ժողովրդին։ Իսկ դրան հաջորդած, հայ ռազմագերիների ու պատանդների խայտառակ դատավարությունը մենք դիտարկում ենք որպես ադրբեջանական նոր ագրեսիա լեգիտիմացնելու փորձ»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է «Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» անդամ Արսեն Խաչատրյանը` նշելով, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական կառույցները կդիմեն իրենց բնակության երկրների բարձրագույն ղեկավարությանը և կհասնեն կարգապահական միջոցների կիրառմանը նրանց նկատմամբ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը։
«ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական հասարակական կառույցները վրդովված են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից: Սա Իլհամ Ալիևի կողմից հայկական պետության նկատմամբ գիտակցված սադրանքի և վիրավորանքի փաստ է: Նրա կանխամտածված խոսքերը, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն է», ոչ միայն իրենից ներկայացնում է հիմքից զուրկ տեսակետ, այլև բացում է տարածաշրջանը նոր ագրեսիվ պատերազմի համար»,- վստահ է մեր զրուցակիցը:
Հայկական հասարակական կազմակերպությունները, դատապարտելով Բաքվի հերթական քայլերը, իրենց մտահոգությունն են հայտնել` հանդես գալով համատեղ հայտարարությամբ, Ալիևի արտահայտություններն ու ռազմագերիների դատավարությունները ներկայացնելով որպես ատելություն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, որը կարող է հանգեցնել էսկալացիայի:
«Արցախի ժողովուրդը հաշվեհարդարի սպառնալիքի տակ լքել են իրենց տները, սակայն ողջ հայ ժողովուրդն ու նրա կառույցները Ադրբեջանի հասցեին չեն օգտագործել «ֆաշիստական պետություն» եզրույթը, թեև դրա իրավունքը լիովին ունեին: Պատասխանատվության բեռը հենց Ադրբեջանի ղեկավարության վրա է»,- հավելեց նա` ընդգծելով, որ Բաքվի այս գործողությունները պարտադիր պետք է մտնեն միջազգային օրակարգ, քանի որ ամեն ինչ հաստատում է նրանց ագրեսիվ մտադրությունները:
«Խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հարաբերություններում կառուցողական երկխոսություն չկա։ Հետո ի՞նչ, որ Փաշինյանն Ալիևին կառուցողական ղեկավար է անվանել։ Փաշինյանը Հայաստանի շահերը չի պաշտպանում։ Եվ բանակցություններում մեր պետության գահավիժումն ու Ադրբեջանի կողմից ավելացող բռնաճնշումները կաթվածահար են անում խաղաղ նախաձեռնությունները և խանգարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հանդեպ կառուցողական մոտեցումը»։
Այսպիսով, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական կառույցները համոզված են, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումները։
Բաց մի թողեք
Նիկոլական իշխանության իրական թշնամին արժեքներն են
Հյուծված, գունատ ու թերի պաշտպանությամբ. ովքեր են Ադրբեջանի «դատական բեմականացման» զոհերն ու ինչ է սպասվում. Լուսանկարներ․ ՀԺ
«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. Լուսանկարներ