10/02/2025

Ինչ «ձեռքբերումներ» է ունեցել Հայաստանը հեղափոխությունից հետո՝ ըստ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:

Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:

Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է եւ 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»:

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս գրում է․

«Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ:

Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»: