«Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, ոդ Lurer.com-ը հոդված էր հրապարակել՝ «Կոռուպցիան Դիլիջանում. Համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը» վերտառությամբ։
Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։
Աճուրդին նույն մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով»:
Բաց մի թողեք
Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք. Օրենքն ընդունել են ու ԵՄ-ից ավելի հեռացել
Երկու կարևոր հանգամանք
Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, կգրոհեն նաև Մայր աթոռը