«Թեպետ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցը, որը նախատեսվում է փետրվարի սկզբին՝ դա ներկայացնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ նորընտիր վարչակարգի աջակցություն, սակայն իրականում Փաշինյանը ԱՄՆ է մեկնում մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին եւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ գագաթնաժողովն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայ որին գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցում: Հնարավո՞ր է` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում կայանա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չկան:
Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում: Այս ֆորմատը ձեւավորվել է ընդդեմ Չինաստանի։ Այնպես որ այս մասնակցությունը կարող է ոչինչ չտալ, բայց կարող է մեզ համար նոր լուրջ պրոբլեմներ առաջացնել»:
Բաց մի թողեք
Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների․ «Սիլ պլազայի» գործով Դատախազությունն առաջին ատյանում պարտվեց
Ինչ էր ասում Փաշինյանը տարիներ առաջ եւ հիմա. եւս մի վկայություն. Լուսանկար
Մենք չգիտենք, թե ինչ ենք տալու այդ «խաղաղության» դիմաց. Արաբոյի Մանվել