Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանն այսօր հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ որոշումը։
Այսպիսով, Ասլանյանը դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը, նա դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաեւ տուգանք` 500 հազար դրամի չափով եւ 3 տարի զրկվեց պաշտոն զբաղեցնելուց։
Դատավճիռն ի կատար կածվի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` եթե այն բողոքարկվի վերադաս ատյաններում։
Նշենք, որ 2024-ի ամռանը Մամիկոն Ասլանյանը կալանքից ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։
Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։
Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։
Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ օտարերկրացի տղամարդը ժամադրվել է անծանոթի հետ, արդյունքում՝ թալանվել
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել