Հունվարի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ է եղել, այլ հրկիզում։
Հրկիզվել էր Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, դեպքի փաստով գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար հսկայածավալ աշխատանքներ էին կատարել և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել ու ոստիկանություն է տեղափոխվել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործիչ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չեն բացահայտվում։
Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։


Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար