Հունվարի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Միրաժ» գիշերային ակումբում գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված հասցեից անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ․-ի «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:
Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Քաղաքացին կարող է գտնել աշխատանք e-work.am-ում. աշխատավարձը՝ մի քանի հարյուր հազարից մինչև 1 մլն դրամ
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. մարմինը գտել են 3 օր անց. Լուսանկար
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից