Հունվարի 30-ին, ժամը 23:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2003 թ․), «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1988 թ․), «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1986 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռ․ Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. մարմինը գտել են 3 օր անց. Լուսանկար
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Արտակարգ դեպք․ Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել. Լուսանկար