Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների՝ Ղարաբաղի մասին երգած երգին, որի տեսանյութը հայտնվել է համացանցում և մեծ աղմուկ բարձրացրել:
«Տեսանյութի որակը լիքը կասկածի տեղիք է տալիս, բայց մի քիչ որակով տեսանյութն աչքովս ընկավ, դիտեցի մի քանի անգամ, իսկապես երգում են իրենք, իսկապես Հանրապետության հրապարակում է։ Նաև մի կարևոր բան կա. տեսանյութի վերջում մեկը հայտնվում է, և ժեստիկուլացիայից կարելի է եզրակացնել, որ ջղայնանում է յուրայիների վրա, և հավանաբար դադարում են երգել, նաև վիդիոն է ավարտվում այդ մարդու հայտնվելուց հետո։ Եթե ուշադիր լինեք, պիջակով մարդն է, վերջում գալիս ու ձեռքով ինչ-որ բան է հասկացնում․․․
Այս տեսանյութի տարածման աղբյուրն է նաև ինձ հետաքրքիր, թե որտեղից է սկսվել տարածվել Նոր տարվա շրջանում նկարահանված տեսանյութը։ Այն, որ սա մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև դատապարտելի է, դա չի քննարկվում, բայց ինչո՞ւ հենց այս շրջանում են տարածում, Հայի մեջ ի՞նչն են ուզում կոտրեն»:
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան
Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը․ Աբրահամյան