Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների՝ Ղարաբաղի մասին երգած երգին, որի տեսանյութը հայտնվել է համացանցում և մեծ աղմուկ բարձրացրել:
«Հրապարակում երգող իրանցիներին ադրբեջանցի ներկայացնելը, չհասկացող ապուշների նման հայրենասիրական բացականչություններ անելը Մեղրիի փոխանակման տեսանյութը չի ջրի։
Իզուր ձեզ մի խայտառակեք։ Չնայած ինչ ուզում եք արեք»,- գրել է Ղազարյանը:
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան
Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը․ Աբրահամյան