Մի գուցե քաղաքացիները ընդունեին քաղաքային իշխանությունների` տրանսպորտը թանկացնելու որոշումը, որը հիմնավորում են նոր ավտոբուսներով։ Այո, միակ լավ բանը, որ 7 տարիների ընթացքում արել եք դա Երևանում ավտոբուսները փոխելն է եղել, բայց ձեր տված վնասը քաղաքացուն շատ ավելի շատ է։ Եվ դա է պատճառը, որ այսօր չեն ցանկանում վճարել 150 դրամ, հարցը այդ 50 դրամը չէ։
Դուք` ՔՊ-ականներ, 7 տարվա ընթացքում կերել, խմել, տուն-տեղ եք դրել ժողովրդի հաշվին։
Եթե անգամ պնդեք, որ ապրել եք ձեր ստացած աշխատավարձով և թալան չեք արել, դա էլ չի արդարացնի ձեզ, քանի որ, դուք աշխատավարձ ստացել եք, բայց իրսկանում չեք աշխատել։ Եթե աշխատեիք, երկիրն այսօր այսքան խնդիր չէր ունենա։ Հիմա, դուք, քաղաքացիների համար ստեղծել եք բազմաթիվ խնդիրներ` իրենց անձնական անվտանգությունը կասկածի տակ դնելուց, մինչև սոցիալապես անապահով սարքելը: Այս ամենի ֆոնին բարձրացրել եք հարկերը, ոչ մի սոցիալական ծրագիր չանելով, աշխատավարձ, թոշակ չեք ավելացրել, բայց մտել եք քաղաքացու գրպանը և ասում եք` 50 դրամ ավել վճարի, որ մենք շարունակենք լավ ապրել:
Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքացին դրան համաձայնի` որ այսքան պրոբլեմներ եք ստեղծել, իր կյանքը սարքել եք անտանելի` դրա համա՞ր: Եթե անգամ տրանսպորտ եք փոխել, դա ձեր հաշվին չեք արել, այլ քաղաքացու հաշվին:
Կարեն Քերիմյան
Բաց մի թողեք
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. մարմինը գտել են 3 օր անց. Լուսանկար
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Արտակարգ դեպք․ Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել. Լուսանկար