Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրում է․
Հատուկ կիսվում եմ օրիգինալ տեքստով, որ անտեղյակ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ էն տեքստին, որի համար մեղադրանք ա առաջադրվել հեղինակին քիչ ա, մի հատ էլ տարել են դատարան կալանքի։
էս տեքստի որ հատվածն ա ատելություն կամ խտրականություն սերմանում
Հարց եմ տալիս
բա ՔՊ ԲԴԽ թեկնածու Սիրունյանի գրառումները չէի՞ք տեսել
բա խտրականություն, ատելության խոսք չե՞ք նկատել, որ բերել հասցրել էիք ԱԺ, թե՞ ձերոնքական ա, դրա համար կարելի էր/ներելի էր։
Վերջին մի տարին հետևողականորեն պնդել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելուց հետո գնալու ա դիկտատուրա հաստատելու։
ներողություն եմ խնդրում, ես սխալվում էի…
Նիկոլ Փաշինյանը արդեն հասել ա դիկտատուրայի
Խնդրում եմ իշխանությունների տարանջատման մասին տխմար բացատրություններով/արդարացումներով էջս չպղտոտեք …
Չգիտեմ, իմաստ կա՞ միջազգային կառույցներին դիմել, թե …
Բոլոր դեպքերում
Հարգելի միջազգային հանրություն, հաջորդ անգամ, երբ կծափահարեք Նիկոլի արած «բարեփոխումներին» և առաջընթաց կարձանագրեք, հիշեք, որ խոցելի խմբի (էթնիկ զտման ենթարկված արցախցիների) հասցեին տևական ժամանակ հայհոյանք և ատելության խոսք տարածող մարդուն ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկել, այլ առաջադրել են ԲԴԽ անդամ, իսկ իր տեսակետը հայտնած մարդուն տարել են կալանքի։
Բաց մի թողեք
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան
Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ մոտ է․ Լիլիթ Գալստյան