Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին ԱՄՆ-Ռուսաստան պատերազմի շուրջ բանակցություններից դուրս թողնելը «շատ վտանգավոր կլինի»:
Այսպես է նա Associated Press-ին տված հարցազրույցում մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ իր վարչակազմը «շատ լուրջ» բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Նրանք կարող են ունենալ իրենց հարաբերությունները, բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, իր թիմը կապի մեջ է Թրամփի վարչակազմի հետ, բայց այդ քննարկումները «ընդհանուր մակարդակի» են, և նա կարծում է, որ շուտով դեմ առ դեմ հանդիպումներ տեղի կունենան՝ ավելի մանրամասն պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
«Մենք պետք է ավելի շատ աշխատենք դրա վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել հրադադարի հարցով բանակցություններին կամ քննարկել որևէ զիջում։ Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգետիկ և բանկային համակարգերի դեմ, ինչպես նաև շարունակել աջակցել ուկրաինացի զինվորականներին։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար