04/02/2025

Լոս Անջելեսի հրդեհներից հետո «Գրեմմի»-ի 67-րդ մրցանակաբաշխությունը առաջին անգամ համեստ է ընթացել. Լուսանկարներ

Լոս Անջելեսում կայացել է  «Գրեմմի»-ի 67-րդ մրցանակաբաշխությունը։

Տարածաշրջանում բռնկված հրդեհների պատճառով արարողությունն անցել է սովորականից ավելի համեստ։

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ալբոմ» անվանակարգում՝ իր «Քովբոյ Քարթեր» քանթրի ալբոմի համար։

222.jpg (37 KB)

«Cowboy Carter»-ի ալբոմը գերազանցել է Թեյլոր Սվիֆթի, Բիլլի Այլիշի, Charli XCX-ի և ասպարեզում գտնվող այլ գործընկերների ալբոմները։

«Շատ, շատ տարիներ են անցել: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել՝ բացելով նոր դռներ»,- ասել է նա՝ ընդունելով մրցանակը:

223.webp (54 KB)

Լոս Անջելեսի կենտրոնում կայացած 67-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Cowboy Carter-ը ճանաչվել է նաև լավագույն քանթրի ալբոմ:

Դատելով Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի արտահայտություններից, երբ այդ հայտարարությունն արվել է, եղել է կատարյալ անակնկալ այն, որ իրենք հաղթել են այս անվանակարգում։

Լավագույն նոր կատարող է ճանաչվել Շապել Ռոնը, Չարլի XCX-ը հաղթել է և՛ իր ալբոմի (Brat) և՛ դրանից Von Dutch երգի համար,  Սաբրինա Քարփենթերը հաղթել է իր Espresso երգի համար։

223.jpg (132 KB)225.jpg (107 KB)226.webp (62 KB)

Գրեմմիի մյուս հաղթողների թվում էին լեգենդար Beatles-ը՝ խմբի փլուզումից 55 տարի անց:

«Now And then» երգը, որը հավաքվել է Ջոն Լենոնի դեմոներից մեքենայական ուսուցման միջոցով, ճանաչվել է «լավագույն ռոք կատարում»:

Բեյոնսեի Cowboy Carter ալբոմի «Texas Hold ‘Em» մասը նույնպես առաջադրվել է տարվա ձայնագրության համար, սակայն պարտվել է Քենդրիկ Լամարի «Not Like Us»-ին։ Ռեփերի հիթը հաղթել է բոլոր հինգ անվանակարգերում, որոնցում այն առաջադրվել է։

227.jpg (79 KB)

«Մենք այս մրցանակը նվիրում ենք քաղաքին», -ասել է Քենդրիկ Լամարը՝ թվարկելով Լոս Անջելեսի մի քանի թաղամասեր, որոնք տուժել են հրդեհներից։

228.webp (62 KB)

Քաղաքի՝ հրդեհից տուժած շրջանների մասին հիշատակել և հարգանքի տուրք են մատուցել նաև այլ արվեստագետներ:

Բիլլի Այլիշը ավարտել է իր կատարումը (նա երգեց Birds Of A Feather) «Ես սիրում եմ քեզ, Լոս Անջելես» բառերով։

Լեդի Գագան և Բրունո Մարսը կատարել են The Mamas & Papas-ի California Dreamin երգը և այն նվիրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր օգնել են հաղթահարել հրդեհների հետևանքները:

270.webp (22 KB)

Այս տարի Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով որոշվել է մրցանակաբաշխությունն անցկացնել բավականին համեստ՝ առանց սովորաբար ուղեկցող աղմկոտ երեկույթների։

229.webp (42 KB)

«Լավագույն ալբոմ» անվանակարգում Բեյոնսեի հաղթանակի մասին հայտարարել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայության անդամները, որոնք արժանացել են բուռն ծափահարությունների, այն տևել է մի քանի րոպե։

275.jpg (37 KB)

«Աննախադեպ հրդեհային իրավիճակի պայմաններում նրանց անձնուրաց գործողությունները ոչ այլ ինչ էին, քան ոգեշնչող», – բեմում ասել է Էնթոնի Մարոնեն:

279.jpg (67 KB)

271.webp (23 KB)

«Մեր անկեղծ ցավակցություններն ու աղոթքներն են բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին և հարևաններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կորցրել են տները, բիզնեսը և տեղահանվել»,- նշել են հաղորդավարները:

273.webp (30 KB)274.jpg (169 KB)