20/02/2025

Վրաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ից հետ են կանչել իրենց պատվիրակության անդամներին

Վրաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ից հետ են կանչել իրենց պատվիրակության անդամներին:

«Մենք ակնկալում ենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնական արժեքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա», – բյուրոյի նիստում ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրել են ԶԼՄ-ները։

Անցյալ շաբաթ Վրաստանը դադարեցրել էր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին բանաձեւի ընդունումից հետո։