Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հիմա էլ ակտիվ թիրախավորել է Հայաստանի հրաձգարանները:
«Փորձում են այդ հրաձգարանները տեղավորել ահաբեկչության փաթեթում։ Բաքվի բռնապետի այս քարոզչությանը ՀՀ-ն պարտավոր է շատ կոշտ արձագանքի, քանի որ ՀՀ-ին պաշտոնապես մեղադրում է վտանգավոր գործողության մեջ։ Ահաբեկչությունը ողջ աշխարհում շատ զգայական թեմա է, Բաքվի բռնապետն էլ հենց այդ թեման է միշտ առաջ տանում։
Կհիշեք, որ տարիներ առաջ էլ պնդում էր, որ Քարվաճառում, Քաշաթաղում հայերը ահաբեկիչ քրդերին են պատրաստում, պարապմունքներ անցկացնում։
Այս թեզը, որը փորձում է Բաքվի բռնապետն առաջ տանել, պետք է խեղդել հենց բնում։ Իսկ խեղդելը չպետք է լինի հերքելով, այլ պարզապես Ադրբեջան անունով արհեստածին պետությանը, կամ Բաքվի բռնապետի քարոզչության սուբյեկտնրին կանչել միջազգային պատասխանատվության սուտ մատնության համար։
Նորից եմ ասում և պնդում, որ այս թեմային մատների արանքով չնայեք, հենց այս պատրվակով է, որ Թուրքիան մինչև հիմա մտնում է Սիրիա, Իրաք, ճնշում քրդերին Թուրքիայում»:

Բաց մի թողեք
Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»
Չստացվեց կաշառքի գործը, անցան իշխանությունը յուրացնելու մեղադրանքին
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները