Վերլուծաբան Թաթուլ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից
Երեկ մի ուշագրավ բան նկատեցի: Ուրեմն, Ագարակ մտնող ճանապարհին, ինչպես նաև Արաքսի ափով ձգվող ճանապարհին՝ մինչև Շվանիձոր, ոչ մի ռուսական դրոշ չկար:
Նախորդ անգամ այստեղ եղել էի մոտ մեկուկես ամիս առաջ և տեսել էի ռուսական եռագույնները: Ինչքան հասկանում եմ, հայ-իրանական սահմանային ուղեկալներից ռուսական դրոշները հանվել են և թողել են միայն հայկականը:
Քանի որ Շվանիձորից թեքվեցի դեպի Երևան տանող մայրուղին և ճանապարհը չշարունակեցի մինչև Նռնաձոր, չեմ կարող ասել՝ հայ-ռուսական համատեղ ուղեկալների մյուս կետերից ևս ռուսական դրոշները հանվե՞լ են, թե ոչ:
Բաց մի թողեք
Էս ամեն ինչը ձեր ճակատի խարանն է տիկնա՛յք․ Նահապետյան
«Անխոչընդոտ ճանապարհի» մասին դիտարկումներ․ Բաբայան
NVIDIA-ի մուտքը Հայաստան ավելի մեծ նշանակություն ունի, քան ցանկացած հեղափոխություն․ Սարգսյան