04/02/2025

Եվրամիության արձագանքը կոշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի

Եվրամիության արձագանքը կոշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ անդամ երկրների ապրանքների վրա, գրել է Bloomberg-ը։

«ԵՄ-ն խստորեն կպատասխանի ցանկացած առևտրային գործընկերոջը, ով անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա», – գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովում աղբյուրը:

Այս փուլում 27 անդամ ունեցող դաշինքը տեղյակ չէ ԵՄ ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքերի մասին։

Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ մաքսատուրքերի կիրառումը «վատ է բոլոր կողմերի համար» և ափսոսանք է հայտնել Թրամփի՝ Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանելու որոշման կապակցությամբ։