«Օրենքով գող» Արման Ջանինյանին ԱԱԾ-ն արտաքսել է Հայաստանից։
Արթուր Սուրենի Աղվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջանինյանի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով Արման Ջանինյանի հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածում, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջանինյանի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:
Ծնունդով Հայաստանի Ալավերդի քաղաքից Արման Ջանինյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Արման Կալուժսկի մականունով, «օրենքով գող» է կարգվել 1996 թ.-ին Մոսկվայում` կալանավայրից դուրս գալուց հետո:


Բաց մի թողեք
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար