ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է խաղային ոլորտում գործող ընկերությունների համար ներդնել 10 տոկոս շրջանառության հարկ՝ լրացուցիչ բեռ ավելացնելով առկա հարկերին և տուրքերին։
«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Բաց մի թողեք
Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել. Նիկոլ Փաշինյան
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փետրվարի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ռուբլին թանկացել է. փետրվարի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են