14/02/2025

Արմեն Սարգսյանին ուկրաինացիներն են սպանել, Զելենսկին փակագծեր է բացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում ասել է, որ երկրի Անվտանգության ծառայությունը  վնասազերծել է մի անձի, որը Կիևում մեղադրվում է Դոնբասում սպանությունների և Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների համար։ 

Զելենսկին, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք ուժայինների թիրախը եղել է ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որն օրերս սպանվեց Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԱԾ-ն ուկրաինացիների սպանության մեջ մեղադրվող անձին վնասազերծելու գործողություն է իրականացրել։

Բայց նա չի հստակություն չի մտցրել վերոնշյալ իրադարձությունների կապի վերաբերյալ.

«Ինձ համար դժվար է ասել՝ այդ դեպքն է, թե՝ ոչ», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը:

Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է նաև, որ անձամբ ծանոթ չի եղել վնասազերծված անձի հետ, ինչպես նաև նշել, թե չգիտի սպանվածի անունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ էր Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։

Նրա սպանության տարբեր վարկածներ են շրջանառվում. ռուսական օպերատիվ ծառայությունները պնդում են, որ դա ծրագրված է եղել վաղուց: Վարկածներից մեկն այն է, որ նրան մահապարտ-ահաբեկիչ է վերացրել, ընդորում՝ ազգությամբ հայ: Ենթադրվում է, որ Սարգսյանի սպանությունը հենց ուկրաինականա ուժայինների գործն է: