Փետրվարի 3-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը քաղաքացին ավտոմեքենայով մտել է Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի տարածք, և այնտեղ նրան ծեծի են ենթարկել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության խումբը։
Տեղում պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և տևական ժամանակ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից հետո Ալիկ Հ․-ն դուրս է եկել ակումբից և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ակումբի ապակյա դռանը, կոտրել այն և դիմել փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 3-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Մյասնիկյան պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Էլվիս Օ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։
Բաց մի թողեք
Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել
«Հայոց օջախ» հյուրանոցում մի տղա uեռական գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ
Լճաշենում հնդիկ է uպանվել ծծմբաթթվով, կին է ձերբակալվել․ նոր մանրամասներ