Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ նրան հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատաասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կոտրված անվադողը տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վարորդի համագյուղացիները նշում էին, որ եթե վարորդն ամրակապված լիներ, հնարավոր է կյանքը փրկվեր և հենց ամրագոտին կպահեր ու նա չէր հայտնվի դրսում:
Մահացածն էլ Հայաստանի կապի նախնիկ նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է:
Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ․ Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է․ Լուսանկար
Պարեկները թմրանյութով ՊՆ ծառայողների են հետապնդել, ինչից հետո տեղի է ունեցել վթար
Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը. Լուսանկար