ԶՊՄԿ–ում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին 1lurer-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- տեղեկացրել է նա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից փետրվարի 2-ին հայտնել են, որ խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։ Այս առնչությամբ ԶՊՄԿ-ն հանդես էր եկել պարզաբանմամբ։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները