ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկում է լուծարել «Կրթություն» թերթը։ Որոշման համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խորենացու փողոց 13):
Որպես հիմնավորում բերված է այն, որ ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Ուստի, արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:
Կարճ ասած՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով:
Նշենք․ որ «Կրթություն» թերթը ստեղծվել է 1997 թվականին։
Բաց մի թողեք
Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համար
Դատարանն ինչու անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները
«Արգենտինյան Հանրապետության» թիվ 76 հիմնական դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից