Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ռուսական կողմին Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։
«Ադրբեջանը շարունակում է իր հետևողական կուրսը՝ պաշտպանելու իր ազգային շահերը, և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ «դրա վկայությունն է նաև այն, որ համանման որոշում ավելի վաղ կայացվել է ամերիկյան USAID գործակալության նկատմամբ, ընդ որում՝ մինչ նախագահ Դ. Թրամփի երդմնակալությունը և այդ կառույցը լուծարելու նրա հետագա որոշումը»։
Ադրբեջանն ինքն է դարձել «դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը կրում է բացահայտ հետախուզական բնույթ», նշել են գործակալության աղբյուրները։
Բաց մի թողեք
Արմեն Սարգսյանին ուկրաինացիներն են սպանել, Զելենսկին փակագծեր է բացել
Խոդորկովսկին կփոխհատուցի Թրամփի՝ Ուկրաինային պատճառած վնասը
Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ